Հայ հասարակության այս պահին թերևս ամենամեծ հոգեբանական խնդիրը ո՛չ տգիտությունն է, ո՛չ զանգվածային անգիտակցականի գերակայությունը, ո՛չ էլ փողի սակավությունը: Հայ հասարակության ուղղորդված զարգացմանը խանգարող ամենամեծ երևույթն էլիտայի բացակայությունն է կամ դրա իմիտացիան: Չէ, ավելի շուտ՝ հենց բացակայությունը:
Չունենք գիտական, քաղաքական, մշակութային, տնտեսական, կրթական և առհասարակ՝ ոչ մի էլիտա:
Ցավոք, մի ոլորտ կա, որի ներկայացուցիչները, մյուս ոլորտներում էլիտայի բացակայության պայմաններում, փորձում են զբաղեցնել առհասարակ ամեն տեսակի էլիտայի տեղը: Նրանք հոգևորականներ են: Այն ժամանակահատվածը, երբ հոգևորականն էր էլիտա, պատմության մեջ մտել է Միջնադար անվանումով, և ավարտվել է:
Մեզ անհրաժեշտ է էլիտա, որի կլինի մարդասեր, ազգասեր և պետականամետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=651661094963106&id=100003576633868¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



