Wedding.am-ը գրում է․

Օրերս հայտնի է դարձել, որ շատ շուտով Հոլիվուդում կայանալու է տարվա ամենասպասվող հարսանիքներից մեկը:

Հայտնի դերասանուհի 33-ամյա Քիրստեն Դանսթը և նրա սիրելին` ամերիկացի դերասան Գարեթ Ջոն Հեդլունդը, հայտնել են իրենց նշանադրության մասին: Զույգի բազմաթիվ երկրպագուների համար այս նորությունը շատ ուրախալի էր, քանի որ նրանք իրենց սիրելիների հարաբերություններին հետևում են 2012-ից:

Քիրստենը և Գարեթը ծանոթացել են «Ճանապարհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակից նրանք անբաժան են և գրեթե սկզբից սկսել են միասին ապրել Լոս Անջելոսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել