
Բեյսբոլի խաղի ժամանակ քնած երկրպագուն, ով ուղիղ եթերում դարձել էր մարզական մեկնաբանների ծաղրի առարկան, ESPN հեռուսատաալիքից պահանջում է 10 միլիոն դոլար փոխհատուցում՝ իրեն հասցված ոչ նյութական վնասի համար։
Մեկնաբաններ Դեն Շուլմանը և Ջոն Կրուկը տեսարանը շատ սուր սատիրայի ենթարկեցին՝ հայտարարելով, որ նա «արժանի չէ» լինել «Յանկիների» երկրպագու և «չաղ կով է, ով 2 նստարան է զբաղեցրել և ձախողման խորհրդանիշ է»։
Խաղից հետո քնած երկրպագուի տեսարանը հայտնվեց յութուբում, լիգայի պաշտոնական ալիքում, և այնտեղ քննարկումները շարունակվեցին։
Հիմա Ռեկտորը, ով զբաղվում է օգտագործված մեքենաների վաճառքով, ասում է, որ միջադեպի հետևանքով հոգեկան լուրջ խնդիրներ է ունեցել, կորցրել է ապագա եկամուտների մեծ մասը և աշխատունակությունը, ինչպես նաև մեծ վնաս է հասցվել նրա հեղինակությանը։



