Այսօր՝ հունվարի 19-ին, Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյումրեցիներին կոչ արեց չտրվել էմոցիաներին եւ քաղաքում շրջանառվող վարկածները հիմք չընդունել:

«Ես հույս ունեմ եւ կոչ եմ անում գյումրեցիներին չառաջնորդվել էմոցիաներով, քանի որ թե մեր իրավապահները, թե ռուս իրավապահները գործը բացահայտելու համար ամեն ինչ անում են: Էլ ավելի իրավիճակը սրել պետք չէ: Չի կարելի մի ճիվաղի պատճառով սեպ խրել երկու երկրների միջեւ: Վարկածներին հավատալ պետք չէ, այլ պետք է թողնել հետաքննությունը պարզի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ բոլորի խնդիրը այս պահին պարզելն է, թե Ավետիսյանների ընտանիքը ինչու է սպանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել