don corleoneԱմեն ոք մաֆիոզ բառը հասկանում է յուրովի: Ոմանք հիշում են մաֆիայի մասին բազմաթիվ ֆիլմեր և գրքեր, մյուսները մաֆիա են տեսնել միայն համակարգչային խաղերում, և միայն մեզնից շատ քչերն են խորը ուսումնասիրել մաֆիայի և մաֆիայի կառույցների պատմությունը:

Երկար տարիների ընթացքում մաֆիոզներն իրենց շրջապատում ձևավորել են կյանքի սեփական սկզբունքներ և  կյանքի յուրատեսակ իմաստություններ, որոնք օգնում էին նրանց ապրել:

MediaMag-ը հավաքել է մի քանի վառ, ընդգծված և զարմանալի կյանքի ցիտատներ, սկզբունքներ մեծագույն մաֆիոզներից: Եվ այսպես. 

 

  • Լսիր խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս և ոչ ոքի մի տուր այդպիսի խորհուրդներ:
  • Եթե ստում ես, եղի՛ր հակիրճ:
  • Ձկանը սպանում է բաց բերանը:
  • Մի դիպչիր պրոբլեմին, քանի դեռ պրոբլեմը չի դիպչել քեզ:
  • Որոշները զգուշավորություն են դրսևորում, որպեսզի չպարտվեն: Զգույշ խաղալով՝ դու միանշանակ կպարտվես:
  • Պատահական պատահականություններ չեն լինում:
  • Հիմարը նա է, ով չի կարողանում քողարկել իր իմաստությունը:
  • Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների: Մեր խնդիրն է կազմակերպել նրանց շուտափույթ հանդիպումը:
  • Րոպե համբերության՝ 10 տարի հարմարավետություն:
  • Արծիվը ճանճերի որս չի անում:
  • Անձնական ոչինչ՝ սա ընդամենը բիզնես է:
  • Ես կտամ իմ գլխակերների 3 տասնյակ մի մարդու փոխարեն, ով կարողանում է հարցեր լուծել միայն խոսելով:
  • Չկա ավելի հեշտ բան, քան խոստումը:
  • Թափ մի տուր դեռ կանաչ խնձորենին: Երբ խնձորները կհասնեն, իրենք իրենց կթափվեն:
  • Օձին իր բնից միշտ հանիր ուրիշի ձեռքերով:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել