Ինձ շատ է անհանգստացնում հատկապես վերջին օրերին մեր լրատվական դաշտում շատ արագ տարբեր կեղծ լուրերի ու իրադարձությունների տարածման կուլտուրան։
Ընդամենը մի քանի օրում տարբեր լրատվականներ ու ակտիվ ֆեյսբուքյան օգտատերեր արագ տարածեցին մի շարք քիչ թե շատ հայտնի անհատների հայտարարություններ ու սկանդալային մթնոլորտ ստեղծեցին, կամ էլ ինչ-որ իրադարձություններ, որոնք բոլորն էլ պարզվեցին, որ կեղծ են։
Ժիրինովսկու հայտարարությունը, Մոդեստ Կոլերովի հարցարույցը, Գարիկ Մարտիրոսյանի հայտարարությունը, ի պաշտպանություն Պերմյակով ստեղծված խմբերը սոցցանցցերում... Ինձ հայտնի ԲՈԼՈՐ դեպքերում պարզվեցին, որ դրանք կամ ֆեյք են, կամ էլ հմուտ մանիպուլյացիա։
Ժիրինովսու հայտարարությունը ֆոտոշոփ էր, Կոլերովինն ու Մարտիրոսյանինը՝ բացահայտ կեղծիք, Պերմյակովին պաշտպանող խմբերի բաժանորդներին ես նայում ու տեսնում ես, որ առաավելապես ադրբեջանցիներ ու ուկրաինացիներ են, կամ էլ նոր ստեղծված խումբ է, որի հիմնադրի/մոդերատորի էջը նայելով՝ մեկ էլ հանդիպում ես Մուսավաթական Ադրբեջանի ինչ-որ գործչի նկար կամ թուրքերեն ցիտատ կամ էլ պարզում ես, որ դեռ երկու ամիս առաջ նույն այդ օգտատերն ակտիվորեն Դոնբասի «տեռորիստներին» էր մերկացնում...
Ինչ եմ ուզում ասել. հարգելի լրատվամիջոցներ ու անհատ օգտատերեր, պետք է ավելի զգոն ու ուշադիր լինել կեղծիքների հանդեպ, հատկապես այս լարված փուլում։ Մի սկանդալային բան գտնելուց արեք հնարավորինս, որպեսզի համոզվեք, որ դա կեղծիք չէ, նոր տարածեք դրանք ու հանրայնացրեք։ Մի շտապեք, անգամ եթե դա ձեզ շատ դիտումներ ու լայքեր է խոստանում, որովհետև ի վերջո կեղծիքը կպարզվի, բացասական նստվածքը կմնա, իսկ դուք կունենաք սուտ տարածողի ու քլիք հավաքող էժանագին սադրիչի կամ էլ լավագույն դեպքում ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ մարդ/լրատվամիջոցի համբավ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1609051459325408&id=100006617070037&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել