Yerkir.am-ը գրում է․
Ազգովի հայտնվել ենք մի շատ` ոչ մեր ազգին վայել ցածր կարգավիճակում. Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Գյումրու սպանդի մասին, նման կարծիք հայտնեց դերասանուհի Լալա Մնացականյանը: Ըստ նրա, երբ նման մի դեպք է լինում մարդու կյանքում` հանկարծ հասկանում ենք, թե որտեղ է մեր տեղը և հիմա ըստ ՌԴ-ի, աշխարհի տված գնահատականներից ու արձագանքներից` մենք հանկարծ տեսանք, որ մեր դերակատարումն ընդամենն այսքանն է, այսինքն` գրեթե չունենք դերակատարում: «Դեպքից հետո արդեն մեկ շաբաթ է` գիշերները չեմ քնում: Դեպքի հետ կապված` ես էլ ունեմ իմ վարկածները, բայց դրանք էմոցիոնալ են: Եթե լոկալացնենք` ընտանիքում կատարվել է սպանություն, ամբողջ ընտանիքին վերացրել են և ընտանիքի հայրը` պետության նախագահը, տեր չի կանգնել այդ ընտանիքին, զավակներն անտեր են մնացել, պաշտպան չունեն: Ամենատարօրինակն այն է, որ չկա թե՛ պետության ղեկավարը, թե՛ հոգևոր հայրը, ուրեմն` նրանք չեն ղեկավարները»,-ասում է Մնացականյանը: Ըստ նրա, այն խաղերը, որ կատարվում են` քաղաքական խաղեր են, որոնք մենք շատ լավ էլ հասկանում ենք, բայց գոնե պետք է հաշվի նստել ժողովրդի հետ: Մնացականյանը զարմանում է` ո՞նց կարելի է մարդու վշտի հանդեպ էս աստիճան անտարբեր լինել.«Հարևանիդ մի բան է պատահում` վազում-գնում ես, որ իմանաս` ինչ է կատարվում: Ղեկավարն էս աստիճան անտարբեր կլինի՞: Էս ամենից հասկանում ես, որ նույնիսկ քո երկրում ոչ մի իրավունք չունես: Ես ուզում էի Գյումրի գնալ, բայց քանի որ շատ էմոցիոնալ եմ` մտածում էի` կարող է այնտեղ անկառավարելի դառնալ, բայց հետո հասկացա, որ չի կարելի ինձ նման էմոցիոնալ մարդն այս պահերին այնտեղ լինի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



