Armlur.am-ը գրում է․
Անհասկանալի է մեր իշխանությունների պահվածքը: Նրանք Գյումրիի ողբերգության օրերին անընդունելի պահվածք դրսևորեցին: Այդ ծանր պահին գյումրեցու կողքին չլինելն անմարդկային է: Մեր պետական իշխանությունները անթույլատրելի անգործություն են դրսևորել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս կարծիքով` այդ օրը գյումրեցիների կողքին գտնվելը յուրաքանչյուրի պարտքն էր, իսկ պետական պաշտոնյաներինը` առավել ևս: «Բավականին մանրակրկիտ ուսումնասիրել եմ ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, հետևել եմ առաջատար լրատվամիջոցների արձագանքին և կարող եմ նաև որպես իրավաբան ասել, որ ռուսական կողմը պատշաճ չի արձագանքում այս դեպքերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



