Music: Кипелов – Я свободен
Հարաբերությունները մարդկանց ոչ ռացիոնալ դարձնելու հարցում կրոնից առավել ուժեղ են։ Ամեն դեպքում մարդկանց մեծամասնության դեպքում։
Բոլորն իրենց հույս են տալիս, որ մենակ չեն, փորձում են հարաբերությունների մեջ իրենց գոյության իմաստը տեսնել, սկսում են ամեն բան մի հարթության վրա դիտարկել, աշխարհն իր առանցքը փոխում, վերածվում ա հարաբերության երկրորդ գործող անձի շուրջը պտտվող կլոր խաղալիքի։
Առաջանում են անիմաստ, ոչ կշռադատված զգացումներ՝ խանդ, կորուստի զգացում, վախ, բոլորի հետ համեմատվելու հիվանդագին մտքեր, ամենալավը լինելու ձգտում, կասկածամտություն։ Ի վերջո էդ ամեն ինչի հետեւանքով էն ամենամաքուր ապրումները երկրորդ պլան են մղվում։
Գուցե ինչ-որ մարդիկ ասեն, որ էդ տեսակ հարաբերություններն ի սկզբանե առողջ չէին, դրա համար են նման դրսեւորումներ ունենում, բայց հավատացեք, ցանկացած շարքային մտածող մարդ էս ամեն ինչով քիչ թե շատ անցնում ա, ինչքան էլ փորձի հերքել։
Ու էդ մարդկանցից որոշները կամ էնքան ուժ ունենում են, որ էս ամենը հաղթահարեն, միշտ սթափ մտածեն, իրենց վախերի հախից գան, կամ իմ պես սկսում են ուղղակի խուսափել հարաբերություններից։
Չգիտեմ, հնարավոր ա դա խնդրից փախնելու ձեւ ա, հնարավոր ա, որ էդ ունեցած բոլոր խանգարող զգացումները լավ հոգեբանի առկայության դեպքում կարող էին հաղթահարվել, բայց ժամանակը ցույց ա տալիս, որ էս ճանապարհն էլ վատը չի, որ մարդկանց հետ առանց հարաբերության ու կապվելու շատ ավելի հեշտ ա լինում, անընդհատ անհանգստության զգացում չես ունենում, կորցնելու կամ բավականաչափ գնահատված չլինելու դեպքում էլ ավելի թեթեւ ես տանում։
Ու կապերն էլ ժամանակի ընթացքում մաքրվում, ամրանում են, մնում են միայն նրանք, որոնք ի սկզբանե եղել են քոնը։
Շարունակությունն՝ այստեղ



