
♦ Դու մյուսների մոտ ես փնտրում այն հարցերի պատասխանները, որոնց պատասխանները քեզ մոտ են։ Մեր կյանքում՝ հատկապես սկզբնական շրջանում, մեզ մշտապես ասում են, թե ինչ պետք է անել, ինչպես մտածել, ինչպես լավ տեսք ունենալ, ինչպես սահմանել «հաջողությունը» և այլ։ Դու չպետք է լսես ոչ ոքի. ազատ զգա ինքնուրույն մտածել ամեն ինչի մասին, լսիր ինքդ քեզ։ Երբ դու դադարես անել այն, ինչ բոլորն են ցանկանում ու սկսես հետևել սեփական ինտուիցիայիդ, կգտնես հենց այն, ինչ փնտրում ես։
♦ Դու թույլ ես տալիս մյուսներին քեզ ստիպել մեղավոր զգալ այն բանի համար, որ քո սեփական կյանքով ես ապրում։ Քանի դեռ ոչ ոքի չես նեղացնում, շարունակիր քո ձևով ապրել սեփական կյանքդ։ Երբեմն մենք մոլորվում ենք՝ փորձելով մյուսների կյանքով ապրել, փորձելով ապրել նրանց սպասումների համաձայն ու անել այն, ինչ կտպավորի նրանց։ Մի պահ մտածիր դրա մասին։ Դու անում ես այն, ինչ անում ես, որովհետև իսկապես հավատո՞ւմ ես դրան։ Հիշիր քո սեփական նպատակները։ Ապրիր, արա, սիրիր այնպես, որ երջանիկ լինես, որովհետև հարբերությունները կարող են վերջանալ միանգամից, սակայն դու կշարունակես ապրել ինքդ քեզ հետ մինչ կյանքիդ ավարտը։
♦ Դու թույլ ես տալիս, որ թունավոր մարդիկ քո լավագույն անհատականությունը խլեն քեզնից։ Դու երբեք չպետք է մեղավոր զգաս թունավոր մարդկանցից ինքդ քեզ ազատելու համար, անկախ նրանից, թե ով է այդ մարդը։ Դու չպետք է տեղ տաս այն մարդկանց, ովքեր ստիպում են քեզ ցավ ապրել ու ինքդ քեզ փոքր զգալ։ Ուրիշ խնդիր է, եթե այս մարդը փորձում է փոխվել, սակայն եթե նա արհամարհում է քո զգացմունքները, քո սահմանները և շարունակում քեզ վնասել, ուրեմն պետք է պարզապես հրաժարվես նրանց ընկերակցությունից։
♦ Դու բացասական մտադրություն ես տեսնում մարդկանց գործողություններում։ Դու ամեն ինչ բարդացնում ես՝ մարդկանց գործողություներում մշտապես բացասականը տեսնելով։ Քո ընկերը հաղորդագրությանդ չպատասխանեց, գործընկերդ քեզ ընդմիջմանը ճաշի չհրավիրեց։ Յուրաքանչյուրս էլ ամեն օր կարող ենք նեղանալու պատճառ գտնել։ Իսկ ի՞նչն է մեզ ստիպում նեղանալ։ Անմեղ գործողություններին մեր կողմից վերագրված բացասական մտադրությունը։ Դու ամեն բան որպես անձնական վիրավորանք ես ընկալում՝ ապտակ դեմքիդ։ Ինքդ քեզ հետ նման կերպ մի՛ վարվիր։ Մյուսների վարքին բացասական վերաբերմունք մի վերագրիր։ Թող այս օրը լինի այն օրը, որ դու դրականը նկատես մարդկանց մեջ։
♦ Դու փորձում ես մրցակցել մյուսների հետ։ Եթե դու սկսես մրցակցել մյուսների հետ, դու կսկսես դառնանալ։ Իսկ եթե սկսես մրցակցել քո նախկին եսի հետ, դու կկատարելագործվես։

♦ Դու միշտ հեշտ ճանապարհն ես ընտրում։ Արա այն, ինչ ճիշտ է և ոչ թե այն, ինչ հեշտ է։ Եվ արա ճիշտը, նույնիսկ եթե ուրիշ ոչ ոք դրա մասին չիմանա. Ինչո՞ւ, որովհետև ԴՈՒ կիմանաս դրա մասին։
♦ Դու քո սխալներից ես կառչած։ Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք ներել մեր սեփական սխալները։ Մենք պետք է կարողանանք սովորել մեր սխալներից ու առաջ շարժվենք։ Ինքդ քեզ խոստացիր, որ չես սահմանի եսդ քո անցյալով։ Երբեմն քո ծանր աշխատանքի լավագույն արդյունքը ոչ թե այն է, ինչ ստանում ես դրա դիմաց, այլ այն, թե ինչ ես սովորում դրանից։ Ի վերջո երջանիկ ու հաջողակ կյանքն առանց խնդիրների կյանքը չէ, այլ այն, որտեղ կարողանում ես խնդիրներից վեր բարձրանալ։
♦ Դու սպասում ես, որ կյանքը միշտ պետք է երջանիկ լինի։ Աշխարհը կարող է բարդ տեղ լինել։ Դու ցավ, կորուստ ու տառապանք կապրես։ Այս իրավիճակները կարող են ճնշել քեզ, սակայն հույսդ մի կորցրու։ Տառապանքի մեջ դու կարող ես մեծ ուժ գտնել, կորստի մեջ՝ կյանքը նորովի գնահատելու կարողություն։ Կյանքում երբեք հնարավոր չէ ամբողջությամբ պաշտպանվել տխրությունից կամ էլ ուրախությունից։
♦ Դու շարունակ վատագույն սցենարների մասին ես մտածում։ Երբեմն քո միտքն անտեղի այնպիսի իրադարձություների շուրջ է պտտվում, որոնք իրականությունից չափազանց հեռու են։ Բացասականությունը բացասականություն է ծնում, այն ճահիճի նման է, միայն ոտք դնես դրա մեջ, ու այն քեզ ներքև կքաշի։ Այնպես որ դուրս արի դրանից, դա միայն քո ընտրությունն է։
♦ Դու խուսափում ես ճշմարտությունից։ Ճշմարտությունը չի դադարում իր գոյությունը, երբ այն արհամարհվում է։ Դու չես կարող խաղաղություն գտնել՝ ամեն ինչից խուսափելով։ Դու պետք է զգաս այն՝ այն բուժել կարողանալու համար, որովհետև միակ ճանապարհը դրա միջով անցնելն է։ Ճշմարտությանը դեմ առ դեմ դուրս գալու ցավն արժե ապրել։
♦ Դու միշտ հետաձգում ես որոշում կայացնելը։ Վատ որոշումները միշտ ավելի լավ են, քան ընդհանրապես որոշումներ չկայացնելը։ Անվճռականությունը միայն ամեն ինչ ձգձգում է, իսկ վատ որոշումները մեզ սովորեցնում են ավելի լավ որոշումներ կայացնել։
Ի վերջո, մենք զղջում ենք այն հնարավորությունների համար, որոնցից չենք օգտվել, այն հարաբերությունների համար, որոնք վախեցել ենք ունենալ ու այն որոշումների համար, որոնց կայացման համար չափազանց երկար ենք սպասել։



