Armlur.am-ը գրում է․
Ռուբլու արժեզրկումը լուրջ վտանգ է սպառնում 9 երկրների տնտեսություններին, որոնք կախված են Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից, գրում է The Guardian-ը: Ինչպես հայտնում է թերթը, հղում կատարելով Համաշխարհային բանկի տվյալներին, ընդհանուր առմամբ այդ երկրները կարող են 2015 թ 10 միլիարդ դոլար կորցնել: Տնտեսական դժվարությունների պատճառով նախկին խորհրդային հանրապետություններից շատ ներգաղթյալներ մտածում են Ռուսաստանը լքելու մասին, նշում է հրատարակչությունը: Բրիտանական թերթը հավելում է, որ որոշ երկրներում ռուբլու արժեզրկումը կարող է քաղաքական ճգնաժամի հանգեցնել: Տարածաշրջանի տնտեսությունները մեկը մյուսի հետ սերտ փոխկապակցված են ու ռուբլու գնանկումը ազդեցություն է թողնում ՌԴ հարևանների արտարժույթի վրա, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ ռուբլու գնանկումը մասնավորապես արդեն հանգեցրել է Թուրքմենստանի արտարժույթի արժեզրկմանը ու կարող է հանգեցնել ղազախական տնեգեի հետագա անկմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



