Levon-BarsegyanAraratnews.am-ը գրում է․

Ինչպես գիտենք, շաբաթ օրը Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում տեղի է ունեցել միջադեպ՝ վիճաբանություն, 2 ռուսաստանցի զինծառայողների մասնակցությամբ, որը սակայն ոստիկանությունից անմիջապես հերքել են: Թե ինչ է իրականում տեղի ուենցել  Araratnews.am-ի լրագրողը փորձել է պարզել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանից. «Փողոցի մեջ ինչ-որ վիճաբանություն է եղել, որի պատճառը պարզ չէ: Վիճաբանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը ժամը 20:00-ի կողմերը՝ Գյումրու կենտրոնում:  Ես 7-8 քաղաքացիների հետ խոսել եմ, և ոմանք ասում են, որ զինվորը ոչ սթափ վիճակում է եղել, ոմանք ուրիշ բան են ասում: Այնպես որ, վիճաբանության պատճառը պարզել  չի ստացվել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել