Իրավունքի գործադրումը ուրախություն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին։ Արդարության ճանապարհից մոլորված մարդը հանգրվան է գտնում հսկաների ժողովում։ Անօրենն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար։ Լավ է բնակվել անապատում, քան թե անզգամ, լեզվանի և բարկացկոտ կնոջ հետ։ Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգետները կուլ են տալիս այն։ Նա, ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի գտնի։ Իմաստությունը հասավ ամուր քաղաքներին և քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։ 
ՈՎ ԶՍՊՈՒՄ Է ԻՐ ԲԵՐԱՆՆ ՈՒ ԼԵԶՈՒՆ, ԻՐ ԱՆՁԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ։
Դաժանը, հանդուգնը և գոռոզը կոչվում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրեն է։
(Առակների գիրք 21:15-24)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել