-Ըը՜ ը, կարծեմ միասին կուրսերի ենք հաճախել, չէ Ա՛ր…Արսե՞ն,- ժպտացի ես ու թևանցուկ անելով Սաշային առաջ քայլեցինք:
-Հուսով եմ լավ ես, Սոֆի՛, – բաղվեց մեր հետևից Արսենը:
Գրողը տանի քեզ Արսեն, դե հիմա արի ու Սաշային պատմիր, թե որտեղից քեզ գիտեմ ու ով ես դու: Բարձրացանք սենյակ, Սաշան լարված էր: Գիտեի, որ հարցերի տեղատարափ է լինելու, փորձում էի լարված մթնոլորտը ցրել.
-Գիտե՞ս, ճանապարհին Սյուզին էր զանգահարել: Ասաց, որ ձիարշավարան է գնալու, լավ ‹‹ձիեր ›› են ‹‹ստացել ››, նա անուղղելի է Սաշա: Այդպես չէ՞:
-Հա, տենց էլ կա: Իսկ ես Նազելիին հաղորդագրություն ուղարկեցի:
-Դեռ չի պատասխանում զանգերին…
-Ո՛չ, ստիպված հաղորդագրություն գրեցի`պատասխանեց, ասաց, որ ուզում է մենակ մնալ: Չեմ հասկանում ինչ է գտել այդ դատարկագլուխ Նարեկի մեջ, որ այսքան տառապում է:
-Սաշա ՜ , փոքրիկս, մենք ինքներս ենք մեզ համար պրոբլեմներ հնարում, բարդում մեզ ու ամբողջ կյանքում տառապում: Շատ կարևոր է ճիշտ պահին համարձակություն ունենալ ու փակել քեզ անդունդ տանող դուռը ու սկսել նորից…լա՛վ, ես ցնցուղ ընդունեմ ու դուրս գանք վայելելու բնությունը, հետո քեզ շատ բաներ պիտի պատմեմ, որ քո գեղեցիկ աչուկները զարմանքից մեծանան ու կլորանան:
Մինչ ես լոգարանում էի Սաշան դուրս գնաց սենյակից, իսկ ես` ասես ժամանակ էի շահել, որ մտածեի, թե ինչ եմ հնարելու իմ փոքրիկ ընկերուհու համար: Մի տեսակ վատ էի զգում այն մտքից, որ նա հնարավոր է հավանել է Արսենին, ախր ոչ այդ խղճուկին, ոչ նրան…
Սաշան Արսենից ոչինչ չհարցրեց, ես էլ ոչինչ չպատմեցի: Ամբողջ օրը աչքներիս չերևաց, հավանաբար ընթրիքն էլ սենյակում էր կերել: Մի տեսակ սիրտս հանգստացավ, բայց Սաշան, կարծես աչքերով նրան էր փնտրում ու անհանգիստ էր, մտամոլոր… Ընթրիքից հետո մի քիչ թղթախաղ խաղացինք ու բարձրացանք համար: Ճանապարհից հոգնել էի, շուտ պառկեցի քնելու , Սաշան էլ:
Կեսգիշեր էր, արթնացա…լիալուսին էր ու քունս էլ չէր տանում: Դուրս եկա պատշգամբ, հանգստյան տանը մեռյալ լռություն էր…լողավազանի մակերեսին լիալուսինն էր լողում, սքանչելի , աստղազարդ գիշեր էր ու ուզում էի դուրս գալ: Հագա լողազգեստս, ապա խալաթս ու դուրս իջա: Ներքևում ոչ ոք չկար, կատարյալ միջավայր միայնակ վայելելու համար:
Ես հանեցի խալաթն ու ոտքս տարածեցի դեպի ջուրը…ինչ հաճելի տաք էր ջուրը: Ես անաղմուկ սողացի լողավազանը սկսեցի լողալ: Ես ասես տրվել էի ջրին, վայելում էի ամեն մի ակնթարթը, ես մաքրում էի մտքերս…մարմինս…հոգիս…Մի պահ պատկերացրեցի, որ Նրա, այն միակիս հետ եմ լողավազանում ու նա համբուրում է ինձ մեկ քնքշորեն, մեկ ագահորեն, իսկ հետո սեր ենք անում…
-Սոֆի՞…
Ես պտտվեցի, Արսենն էր…
Շարունակությունն՝ այստեղ