Արմեն Աշոտյանը Հայաստանը կներկայացնի Համաշխարհային կրթական համաժողովումSlaq.am-ը գրում է․

Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի և համալսարանների, գիտության և քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի հունվարի 19-ից 21-ը կմասնակցի Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջև նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ:
Կրթության համաշխարհային ֆորումի աշխատանքային օրերի ընթացքում կքննարկվեն կրթական համակարգի կարիքների, ռազմավարության, կրթական համակարգերի բարեփոխումների և կրթական քաղաքականության իրականացման թեմաները: 
Համաժողովին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կներկայացնի Հայաստանում Բոլոնյան գործընթացի ձեռքբերումները և բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած Բոլոնյան քարտուղարության գործունեությունը: 
Արմեն Աշոտյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել