Martin_Luther_King_Freedom_March_August28_19631in.am-ը գրում է․

Հունվարի երրորդ երկուշաբթին ԱՄՆ-ը նշում է ազգային տոն՝ Մարտին Լյութեր Քինգի օրը՝ նվիրված քաղաքացիական իրավունքների սևամորթ մարտիկի կյանքին և գաղափարներին: Այս մասին գրում է Calned-ը:

Քինգ առաջնորդի դարաշրջանը սկսվել է 1955-ի դեկտեմբրին՝ մի նշանակալի իրադարձությունից. նա ականատես է լինում, թե ինչպես է սևամորթ դերձակ Ռոզա Փարքսը ձերբակալվում՝ ավտոբուսում իր տեղը սպիտակամորթ ուղևորին չզիջելու համար: Ի նշան բողոքի՝ Քինգի ղեկավարությամբ սևամորթների համայնքը 382 օր բոյկոտել է Մոնթգոմերի տրանսպորտը: 1956-ի դեկտեմբերին արդեն սևամորթները և սպիտակամորթները, համաձայն ընդունված օրենքի, համատեղ էին օգտվում ավտոբուսից:

1957-ին Քինգն ընտրվել է Հարավի քրիստոնեական ղեկավարության համաժողովի նախագահ: 11 տարի նա անցել է ավելի քան 7 միլիոն կիլոմետրեր, ելույթ ունեցել առնվազն 2500 անգամ՝ մշտապես հայտնվելով բողոքի ակցիաների անցկացման և անարդարության դեմ պայքարի վայրերում, գրել շատ հոդվածներ:

35 տարեկանում նա դարձել է Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր:

Միայն Քինգի մահից 15 տարի անց՝ 1983-ին, ԱՄՆ Կոնգրեսը սահմանադրորեն ճանաչել է նրա ժառանգության կարևորությունը՝ հունվարի երրորդ երկուշաբթին հայտարարելով ազգային տոն՝ ի պատիվ Մարտին Լյութեր Քինգի ծննդյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել