1in.am–ը գրում է.

20130306215648

Ժամանակակից տղամարդը ստիպված է հաղթահարել իր ֆոբիաները, որոնք բավականաչափ շատ են, գրում է healthyliving.com.ua-ն:

Տղամարդիկ վախենում են ծերությունից ու միայնությունից ավելի շատ, քան մարդկության գեղեցիկ կեսը:

Միայնության վախը տղամարդկանց ամենատարածված վախն է: Կանայք միամտորեն կարծում են, թե միայն իրենք են վախենում միայնությունից: Սակայն տղամարդիկ կանանցից պակաս չեն վախենում լինել լքված կամ մերժված: Այնինչ խելացի տղամարդը երբեք չի ցուցադրում այդ վախը. նա չի ցանկանում, որ իրեն խղճան:

Վախ նոր զգացումներից

Կանայք հեշտորեն են տրվում նոր հարաբերություններին՝ մոռանալով աշխարհում ամեն ինչի մասին: Նրանք առանց քաշվելու են արտահայտում իրենց զգացումները: Տղամարդիկ, հակառակը, ձգտում են թաքցնել իրենց զգացումները, ավելին՝ նաև արցունքները: Տղամարդը ձգտում է չկորցնել ինքնատիրապետումը:

Վախ կանացիությունից

Կանացիությունը կնոջ զենքն է, որը ցանկանում է գերել իր ասպետին:

Վախ ենթարկված լինելուց

Տղամարդը փորձում է այնպես անել, որ չհայտնվի «կրունկի տակ»:

Անհաջողակի վախ

Անհաջողությունից վախենալու միտքը վկայում է, որ տղամարդն անօգնական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել