1in.am–ը գրում է.

Audi-ն Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահում (Դեթրոյթ) ցուցադրել է իր նոր Q7-ը, գրում է direct-press.ru-ն:
Այս մոդելը մշակվել է սեգմենտում նոր ստանդարտներ ներմուծելու նպատակով:
Շատ լրագրողներ քննադատել են մեքենայի արտաքին տեսքը, սակայն գովել են ներքին հարդարումը, որի համար մեծ քանակությամբ որակյալ նյութեր՝ փայտ, ալյումին, գործվածք, ալկանտարա և կաշի է օգտագործվել, իսկ դիզայնը կարելի է ժամանակակից անվանել:
Նշվում է, որ մեքենայի առավելագույն հզորությունը 373 ձիաուժ է, իսկ 100 կմ/ժ նոր մոդելը զարգացնում է 6 վայրկյանում, այնպես որ առավելագույն արագությունը ժամում 225 կմ է:
Մեքենան 100 կմ-ի համար 1,7 լիտր վառելիք է ծախսում, իսկ բացառապես էլեկտրականությամբ մեքենան մինչև 56 կմ է անցնում:
Մոդելը 325 կգ է կշռում, որը դրական է ազդում դրա արտադրողականության վրա:



