Այսօր Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն Ավետիքի Գևորգյանը քաշքշուկի մեջ է հայտնվել «Կասկադ»-ի անվտնգության աշխատակիցների` ախռանիկների հետ: Այսօր` հունվարի 18-ի կեսօրին, երբ «Տիգրան Մեծ»-ի նախագահը ցանկացել է մի քանի երիտասարդների լուսանկարել կասկադում, հայկական Եռագույնը ձեռքներին, երբ նրան են մոտեցել ախռանայի տղերքը և հրահանգել ցած իջեցնել դրոշը` պատճառաբանելով, որ այդպիսի արարք չի կարելի անել տվյալ տարածքում: Այդ ամենից հետո սկիզբ է առել վիճաբանություն, որի ժամանակ ազատամարտիկ լրագրողը փորձել է պարզաբանել, թե ինչու Կարսում, Մուշում, Անիում, Վանում կամ Արարատ լեռան գագաթին վեր բարձրացրած Հայաստանի դրոշն այսօր չի կարելի բարձրացնել Հայաստանում և հենց մեր երևանի սրտում` Կենտրոնում գտնվող Կասկադում: Հիշեցնենք, որ վաղը` հունվարի 19-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-երորդ տարելիցը, ով դեռևս հեռավոր 1988-ին առաջինն է բարձրացրել Անկախ Հայաստանի դրոշը: Այսօր Սրապիոն Գևորգյանը շարունակում է Մովսես Գորգիսյանի խորհրդանշական գործը և Արևմտյան Հայաստանի, Արցախի և ՀՀ տարածքներում, ամենուրեք բարձրացնում Հայոց Եռագույնը: «Տիգրան Մեծ»-ի նախագահը շատ է բազմապիսի խոչնդոտներ տեսել` մեծամասամբ թուրքերի տիրապետության տակ գտնվող տարածքներում, երբ նրան թույլ չեն տվել դրոշ բարձրացնել, կամ հետապնդել բարձրացրելուց հետո, սակայն որ Հայաստանում նման դեպք պատահեր, երբևէ չէր եղել: Ինչպես Սրապիոն Գևորգյանն է ասում` այս արարքով տվյալ «մասնավոր տարածքի» ղեկավարները լուրջ կասկածանքի տակ են դնում իրենց ազգային պատկանելությունը: Ինչևէ, «Տիգրան Մեծ» Հիմնադրամը հայտարարում է, որ վաղը` հունվարի 19-ին, նախատեսվելիք միջոցառումը կկայանա: Ժամը 13:00-ին Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության թանգարանի մատույցներից, կմեկնարկի երթը դեպի Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի գերեզման: Երթի Մասնակիցները առիթ կունենան տեսնելու նաև Մուշում, Անիում, Կարսում, Վանում, Արարատի գագաթին և այլուր բարձրացրած լեգենդար եռագույն դրոշը:
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ



