Կան հանրության կոնկրետ շրջանակներ, ում ձեռք ա տալիս պաշտոնական ու ոստիկանական զառանցանքները: Ու այդպիսի մարդկանց քանակը բավականին շատ ա: Որոշակի չափով նաև վերաբերվում ա իշխանական կողմնորոշում ունեցողներին: Նրանք իրականում կարող ա և չեն էլ հավատում այդ զառանցանքներին, բայց շատ հմուտ կերպով քողարկվում են դրանցով: Հետաքրքիրն էլ էն ա, որ քողարկվում են հիմնականում ամենաբուռն պահերին, այսինքն` ընդամենը թման են իրենց վրայից ցրում: Սկզբից անտարբեր են մնում էնքան, մինչև զգում են` չէ, սպասի ձևի համար էլ ես կարծիքս ձևավորեմ, չիմանան դեբիլ եմ, կամ տենց հարցի վրա էլ թքած ունեմ, հետո, հենց պաշտոնական վարկածն ա շրջանառվում, միանգամից հակվում են դրան, վերջում էլ` դե ի՞նչ անենք, հիմա էդ ա, մենք անզոր ենք ինչ-որ բան փոխելու համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10205190251583108?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել