Tert.am-ը գրում է.

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիի դեպքերին, ասում է, որ այդ ընդվզումը ճիշտ է, միանշանակ է: «Այն, որ դեսպանատան մոտ, ՌԴ հյուպատոսության մոտ ցույց ու միտինգը ճիշտ է, իհարկե, ճիշտ է: Բայց դա չի կարելի վերածել կռվի: Կռվի մեր ու մեր միջև … Եվ կրկնում եմ, այդ, ոչխար շուն շան որդին իր արածն արեց, և հիմա մենք մեր դեմ ենք կռվում»:

-Պարո՛ն Տեր-Գուլանյան, ինչպես Գյումրիում վրդովված մարդկանց տուն ուղարկելուց առաջ ասաց Շիրակի թեմի առաջնորդը, «հանցագործն իր համար նստած է», մինչդեռ  մի քանի  հայ վիրավորված են, տասնյակ բերման ենթարկվածների կային, և հայը հայի վրա քարեր էր նետում: Արդարացվա՞ծ եք համարում նման բան տեղի ունենալը:

-Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում ողբերգություն էր: Սա ուրիշ ձևակերպում չունի: Սա անմարդկային բան էր, ինչ-որ արել է էդ «սալդատիկը»: Իսկ ինչ վերաբերում է  մեզ, թե մենք ոնց ենք այդ խնդրին նայում, փոխանակ սպասենք, տեսնենք, թե ինչ է կատարվելու, ի՞նչ ենք անում… մարդիկ կան, որ պղտոր ջրում ձուկ որսալու ցանկություն են ունենում, և սկսեցին խոսել իշխանությունների հրաժարականի մասին: Թույլ տվեք՝ դատախազությունը զբաղվի այդ գործով: Այո՛, այդ մարդն իրեն համար այնտեղ ապահով նստած է, իսկ մենք՝ հայերով, իրար ենք խփում: Փոխանակ այս ռուսի լամուկին դատենք, մենք իրար ենք դատում: Գլխավոր դատախազը այնտեղ էր, ասաց էդ մարդը, թե ինչ ընթացք է լինելու. դատը լինելու է Հայաստանում, դասալքությունը ռուսներն են քննելու, մարդասպանությունը՝ մենք: Եվ շատ բնական եմ համարում դա. երբ մենք մեր երկիրն ունենք, և մեր երկրի դատավորը մենք ենք: Երբ դատողը մեր երկրի դատավորը պիտի լինի: Եվ ինչ կարիք կար հարձակվել ոստիկանության վրա, մարդիկ իրենց գործն են կատարում: Այնպես որ, ես խնդրում եմ, որ մեր ժողովուրդը չափից ավելի չընկնի և սխալ բան թույլ չտա, որովհետև ստացվում է այնպես, որ էլի մեր տղաներն են տուժում: Մեր տղաներն են պատասխանատվության ենթարկվում ինչ-որ մի ռուս լամուկի պատճառով:

-Բայց մյուս կողմից՝ հարցը շատ նուրբ է, և չանելը ճիշտ չէ, ըստ իս:

-Այն, որ ընդվզումը ճիշտ է, միանշանակ է: Այն, որ դեսպանատան մոտ, ՌԴ հյուպատոսության մոտ ցույց ու միտինգը ճիշտ է, իհարկե, ճիշտ է: Բայց դա չի՛ կարելի վերածել կռվի: Կռվի մեր ու մեր միջև: Չի՛ կարելի: Իսկ ընդվզումը համարում եմ բնական, և այդպես էլ պիտի լիներ: Եթե չլիներ, սխալ պիտի լիներ: Բայց ընդվզման ձևեր գոյություն ունեն, որոնց սահմանը շատ նուրբ է: Եթե անցնում ես սահմանը, սկսվում է ծեծկռտուք: Եվ կրկնում եմ, այդ, ոչխար, շուն շան որդին իր արածն արեց, և հիմա մենք մեր դեմ ենք կռվում: Եվ խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, որ ղեկավարում են, մեր ժողովրդին չվերածել ամբոխի: Չվերածել ամբոխի՝ պղտոր ջրում ձուկ որսալու նպատակով: Հանկարծ աստվածիկներ են հայտնվում… նոր մարդիկ են հայտնվում, որոնք առիթ է, ուզում են այպես ասած՝ առաջին դեմք դառնալ և հրահրում են, բորբոքում են ժողովրդին: Չի՛ կարելի:

-Հենց այդ մասին էի ուզում հարցնել, իսկ ինչո՞ւ պետք է նոր մարդիկ հայտնվեին, ինչո՞ւ այնտեղ չէին մտավորականներ, իսկ ինչո՞ւ նրանց մեջ չկան այնպիսիք, որ հեղինակություն են վայելում ժողովրդի մոտ և ում խոսքը կլսեր ժողովուրդը:

-Ես համաձայն եմ: Օրինակ՝ իմ առաջին ցանկությունը, որ նայում էի, որ այսօր գնամ Գյումրի: Եվ հանգամանքը, պատճառը, որ չգնացի, այն է, որ մի քիչ հիվանդ եմ: Բայց, եթե հանկարծ էս բաները շարունակվեն, ես անպայման գնալու եմ Գյումրի: Հուսամ՝ գյումրեցիները ինձ լավ են ճանաչում: Այո՛, կրկնում եմ, ընդվզումը բնական է, և դա պետք է լիներ, որովհետև, վերջին հաշվով, մեր տանը, մեր սրբազան հողի վրա օտար մի լամուկ սպանում է մի ամբողջ ընտանիք: Բայց չի կարելի մեր ժողովրդին վերածել ամբոխի և սկսենք մենք մեզ քարկոծել:

Շարունակությունն՝ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել