Ինչ պիտի արվեր, որ չարվեց ողբերգությունից հետո.
Պիտի հայտարարվեր համապետական սուգ,
Պիտի Ռուսաստանի հայերն իրենց միության նախագահի գլխավորությամբ հանդես գային հայտարարություններով ու կազմակերպեին հիշատակի միջոցառում (հիշեցնեմ, որ ուկրաինական դեպքերի ընթացքում նրանք մեկ անգամ չէ, որ շտապեցին զորակցություն հայտնել ՌԴ-ին, երբ Ղրիմի հարցը կար),
Հեռուստաընկերությունները մեկ օր լիարժեք պիտի աշխատեին այլ ռեժիմով՝ առանց հիմար սերիալների ու հաղորդումների, ոչ թե հայտարարեին ու «մասնակի» պահեին հիշատակը,
Պիտի ամբողջ աշխարհի հայերը կազմակերպեին հիշատակի խնկարկման միջոցառումներ,
Պիտի այս տխուր դեպքը մարդիկ չօգտագործեին փիառի համար ու հատկապես զսպեին ասուլիսամոլությունը. ասուլիսները կազմակերպեին բացառապես անհրաժեշտության դեպքում, ոչ թե անհեռատես կամ հեռատես հարցեր հնչեցնելու համար. աղանդավոր էր, աֆեկտի մեջ էր, էքստազի մեջ էր, հոգեկան խանգարում ուներ... Սրանք որակումներ են, որոնք կամա թե ակամա այդ ոճրագործին ներկայացնում են անմեղսունակի ստվերի տակ. սա ճիշտ չէ.... Այդ ճիճուն մեղսունակ ճիճու է. նա ամեն բան հստակ գիտակցել է....
...Սա մեր ազգի ողբերգությունն է ու համախմբում էր պահանջում բոլոր առումներով. սա կարող էր պատահել ցանկացածիս հետ... Ցանկացածիս. ու դա գիտակցելն արդեն...
Աստված պահապան փոքրիկ Սերյոժային...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/972512786093013
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել