Միամտություն չէ՞ հուսալ, թե խառնակ մի պահի, եթե անգամ ընդունենք, մեր հարևանը որոշի օգտվել պատեհությունից, Հայաստանում գտնվող ռուսական փոքրաքանակ զինուժը կկասեցնի ներխուժումը մի բանակի, որի միայն սպայական կազմը քառասուն հազար է: Թե՞ պատերազմ կհայտարարի և Սևաստոպոլից նավերը կշարժի դեպի Միջերկրական...
Ոչ աստծուն ապավինեք, ոչ օտարին. առաջինը, եթե նույնիսկ կա, չի միջամտում ցածրաշխարհի գործերին, երկրորդն այլ շահեր ունի: Մնացինք մենք: Իշխանությունը դաս չի քաղում, ժողովրդի մեծամասնությունն էլ նույն երգն է երգում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել