
Slaq.am-ը գրում է. Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովը Slaq.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արա Աբրահամյանի հրաժարականի պահանջին և Գյումրի ողբերգական իրադարձությանը: Պարոն Չիլինգարով, Ռուսաստանում մի խումբ հայեր ստորագրահավաք են կազմակերպել «Ռուսաստանի հայերի միության նախագահ» Արա Աբրահամյանի հրաժարականի պահանջով, ինչպե ՞ս կմեկնաբանեք այս երևույթը. -Ես ասացի, որ Արան իր ամբողջ ուժերը, էներգիան և միջոցները նվիրում է «Ռուսաստանի հայերի միության» կազմակերպությանը: Նա հիմնել է մի կազմակերպություն, որի հետ հաշվի են նստում և Ռուսաստանում և Հայաստանում: Կազմակերպության կարևորագույն խնդիրներից է կազմակերպել Ռուսաստանի հայերի կապը պատմական Հայրենիքի, Հայաստանի հետ: Իսկ Արա Աբրահամյանը իր ողջ եռանդով նվիրվում է այդ աշխատանքին: Արա Աբրահամյանը ամեն ինչ անում է հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար, իսկ Ռուսաստանում ապրող հայերի խնդիրների պարագայում Արան միշտ կանգնած է նրանց կողքին: Արա Աբրահամյանը դարձել է մի մարդ ում հետ հույսեր են կապում Ռուսաստանում ապրող հայերը և նա այն մարդն է, ով Ռուսաստանի իշխանությունների մոտ ամենաբարձր մակարդակով բարձրացնում է հայերին հուզող խնդիրները: Ես դա բազմիցս տեսել եմ: Նա հայրենասեր և ազդեցիկ գործիչ է, ով ծառայում է Հայաստանին և Ռուսաստանին: Պետք չի անհանգստանալ, կլինեն նաև մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով կդժգոհեն հայերի միության աշխատանքից: Գլխավորն այն է, որ անկախ տարբեր տեսակի իրադարձություններից Արա Աբրահամյանին հաջողվում է պահպանել հայ-ռուսական բարեկամությունը: -Ինչպե՞ս կմեկնաբանեք Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը:
- Ես չեմ ուզում մեկնաբանել, հանցագործը, անկախ ազգությունից պետք է ստանա իր պատիժը, ինչ կարելի է այստեղ մեկնաբանել, գլխավորը, պետք է պահպանել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները և վերջ:



