Նիկոլայ-Բաղդասարյան

GalaTV.am-ը գրում է.

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Գյումրիում տեղի ունեցած սպանության գործի քննությունը համարում է «բլեֆ»: Ասում է՝ այժմ տեղի է ունենում ծիծաղելի մի պրոցես, երբ առանց մեղադրյալի սպանության գործ են «քննում» համապատասխան մարմինները:

«Նույնիսկ առաջին կուրսի ուսանողը դա կարող է պարզաբանել: Եթե տեղի է ունենում սպանություն, պետք է կատարվեն անհետաձգելի քննչական գործողություններ: Դա յուրաքանչյուր քննիչ սովորում է ուսումնական հաստատությունում: Առաջինը, ինչ պետք է անեն, պետք է կատարվի քննչական գործողություն: Մեր քննչական մարմինները պետք է վերցնեն տվյալ անձին, ով որ մեղադրվում է սպանության մեջ, տանեն դեպքի վայր, որ ցույց տա: Կարող է ինքը չի արել, կարող է հինգ հոգով են եղել: Դա անհրաժեշտ է անել: Առանց այդ գործողության ասել, թե կատարում են քննություն, դա անհնար է: Եթե տվյալ անձը չի գտնվում իրավապահ մարմնի տիրապետության տակ, եւ ինքը ասում է, թե ես քննություն եմ կատարում, դա արդեն լուրջ չէ»:

Մյուս գործողությունը, որ պետք է անհապաղ անեն իրավապահ մարմինները, պետք է նշանակվեր ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն: «Ինքը արդյոք կարողացա՞վ ցույց տալ, թե ոնց է հայտնվել այդտեղ, որ դռնից է մտել, ինչ է արել: Առանց այդ գործողությունը կատարելու հնարավոր չէ, իսկ եթե գործողությունը չկատարեն անհապաղ եւ սպասեն մեկ ամիս հետո նոր կատարեն, դա ոչ մի օգուտ չի տա: Քննությունն արդեն տապալված է»,- հայտարարում է փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը պարզ համեմատություն է անում: Ասենք, բժիշկն առանց հիվանդին տեսնելու, հետազոտելու հայտարարի, որ ինքը ներարկումներ կանի եւ կբուժի հիվանդին:

«Իրականում այս ամենը ծիծաղելի է: Մեղքս գալիս է… էն քննիչին, որը սպանության գործ է քննում՝ տիրապետության տակ չունենալով մեղադրյալին»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել