85eed39129df5c4516bf81e58e20413f1in.am-ը գրում է․

Բրյուսելում խորհրդակցության ժամանակ Եվրամիության օրենսդիր մարմինը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Ռուսաստանի «ագրեսիվ և էքսպանսիոն քաղաքականությունը», Ուկրաինայի արևելքում անջատողականների ահաբեկչական գործողությունները և հանցագործությունները, որոնք աջակցում է Ռուսաստանը: Այս մասին գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Ուկրաինայում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ ավտոբուսի 13 զոհերի: Ավտոբուսը գնդակոծման է ենթարկվել երեքշաբթի օրը՝ Դոնեցկը վերահսկող անջատողականների կողմից:

Եվրախորհրդարանը նաև կոչ է արել չեղյալ չհայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե ռուսական կողմը չիրականացնի մի շարք պայմաններ: Մասնավորապես, ռուսական կողմից պահանջվում է իրականացնել անցյալ տարվա սեպտեմբերին կնքված համաձայնագրի պայմանները՝ արևելյան մարզերից զորքերի և ապօրինի զինված միավորումների դուրսբերում, գերիների կազմակերպված փոխանակություն, ինչպես նաև Ուկրաինային սեփական երկրի տարածքը ղեկավարելու հնարավորություն, այդ թվում՝ Ղրիմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել