Քիչ առաջ Գյումրիում սկսեցին խոսակցություններ տարածվել այն մասին, որ ռուս սահմանապահները հարբած վիճակում վիճաբանություն են սարքել գյումրեցիների հետ: Լրատվական կայքերից մեկում նույնիսկ գրառում եղավ, որ իբր Շիրակի մարզային ոստիկանությունից նոր հայտնել են, որ վերոգրյալ սահմանապաները հիմա հարցաքննվում են ոստիկանության բաժիններից մեկում: Սակայն մի 20 րոպե չանց այդ նույն կայքը տեղադրեց հետևյալ գրառումը` «Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց այս տեղեկությունները...»
Ես հասկանում եմ, որ հունվարի 12-ին տեղի է ունեցել մի դեպք, որն իր դաժանությամբ և ցինիզմով կարող էր տեղ գտնել Հոլիվուդի ամենասարսափելի ֆիլմի սցենարում: Ես ուղղակի վստահ եմ, որ հանցագործը (կամ եթե իրականում կան պատվիրատուներ, նա նույնպես) դատվելու է հենց Հայաստանում, և պատիժը կրելու է հենց Հայաստանում: Բայց եկեք վերջապես հասկանանք, որ վիժվածքն ազգություն չունի, իհարկե, դրանից մեր դարդը չի քչանում...
Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում. Կան մարդիկ, ովքեր, շունչները պահած, սպասում են, որ տեղի ունենա մի դեպք, որտեղ կշոշափվի որևէ ռուսի անունը: Նրանք երազում են այդպիսի դեպքերի մասին, փորձ են անում քրեական դաշտից այն տեղափոխել միանգամից քաղաքական: Ինչու՞, նրանք իրենց հարց չե՞ն տալիս՝ ինչի՞, ու՞մ համար է նորություն, որ ռուսները հարբում են՝ անկախ նրանից՝ նրանք Հայաստանում են, թե Մոսկվայում, թե Լոնդոնում: Հավատացեք՝ բոլոր ռուսները Պերմյակով չեն, պետք չէ զուգահեռներ անցկացնել հնարավոր շարքային խուլիգանությունները Պերմյակովի հրեշագործության հետ: Պետք է հասկանալ՝ մեզ պետք չէ Թուրքիայի ու Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=644648725647384&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել