Եթե համակարգը ստաբիլ է, ստաբիլ կոռումպացված է, ստաբիլ նեխած, մարդու մոտ դա երկու այլընտրանք է առաջացնում՝ կամ թողնել-գնալ, կամ դառնալ մեկը նրանցից, ովքեր ձևավորում են այդ կոռուպցիան: Թողնել-գնալը մասսայական է, իսկ նրանցից մեկը դառնալու տեղը խիստ սահմանափակ, դրա համար ստացվում է, որ միակ այլընտրանքը թողնել գնալն է. սա շատ ցավալի այլընտրանք է: Այո, այստեղ վրիժառության էլեմենետներ կան, մարդկանց մոտ տարիներով- տասնամյակներով կուտակվում է վրիժառության զգացում, մարդիկ տեսնում են ինչպես են հափշտակում իրենց միջոցները, մարդիկ տեսնում են, թե ինչպես է արհամարհվում իրենց արժանապատվությունը, մարդիկ տեսնում են, թե ինչ խաբեություն է կատարվում քաղաքական դաշտում, երբ ընդդիմադիր թիմերը հերթով վաճառվում էին իշխանությանը կամ հենց այն գլխից դեռ վաճառված էին, և բնական է, որ մարդկանց մոտ պետք է լինի արդարացի վրեժի զգացում, և ես շատ հպարտ եմ հայ ժողովրդով, որի վրիժառությունը շատ պարկեշտ է, ծպտված և բնավ ոչ արյունարբու, կողքից նայում են, գնահատում են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել