Tert.am-ը գրում է․
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով պետական մեղադրողի կողմից հնչեցված մեղադրական ճառին, ասաց, թե պաշտպանական կողմն էլ պատրաստվում է ներկայացնել իր ճառը:
«Հաջորդ դատական նիստին կմասնակցի նաև ֆրանսիացի փաստաբանը»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը, ապա շարունակեց. «Դատաքննության ժամանակ և՛ դատավորի, և՛ դատախազի կողմից գործողություններ են կատարվել` ուղղված միայն նրան, որ թաքցնեն ճշմարտությունը: Մենք ուզում ենք ցայտուն կերպով, ապացույցներով ներկայացնել այդ ամենը: Դատախազի կողմից մի քանի հարցադրում հնչեցվեց՝ ո՞րն է պատճառը, որ Վարդան Պետրոսյանի գործով թույլ են տրվել նման ապօրինություններ, և ո՞վ է նման ապօրինություններ թույլ տվել, ո՞րն է եղել իրավապահ մարմինների շահը: Բարձրացված այդ բոլոր հարցադրումների պատասխանը մեր ելույթներում կհնչեցնենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



