Ցանկացած սթրեսային երևույթ մարդկանց անհանգստություն է պատճառում: Մարդիկ հարմարավետ են զգում երբ, համենայն դեպս, գոնե ունեն անհաճո երևույթների բացատրությունը: Եթե այն չկա` իրենք կհնարեն, կհամոզեն իրենք իրենց և շրջապատին: Այս անհանգիստ օրերին շատերի մոտ է ուժգին մղում արթնանում բացատրություն գտնել ու եզրակացություն ունենալ, թե ինչ եղավ, ինչու, և այլն: Բայց հավատացնում եմ, որ այդ մղումը կառավարելն ավելի ճիշտ է, որ ապատեղեկատվական և խանգարող ալիքները չծավալվեն և հնարավոր լինի իրականությունը բացահայտել: Ի վերջո, մենք որքան էլ ցավենք մեր հարազատի համար` մեզ չի կարելի ներխուժել վիրահատարան ու խանգարել բժիշկներին: Անձամբ ես գիտեմ, որ մեր իրավապահպան մարմիններում միս ու արյուն ունեցող մարդիկ են աշխատում: Նրանք բոլորն էլ հայր ու եղբայր են և հաստատ ինձնից առավել են ուզում բացահայտել ու հասանելի պատժել այս ողբերգության բոլոր մեղավորներին, չէ՞ որ դա նաև իրենք մասնագիտական պատիվն է: Եկեք չխանգարենք ավելորդ հուզումնալից կոչերով ու վերլուծություններով: Եթե հնարավորը չանեն` այ այդ ժամանակ ես առաջինը կբարձրացնեմ ձայնս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/843863322303613?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել