Panorama.am-ը գրում է․
Այս գիշեր Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում հուղարկավորել են Սաիդ Կուաշիին՝ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակում գործած եղբայրներից մեկին: Քաղաքի իշխանությունները գերեզմանի վայրը գաղտնի են պահում, որպեսզի խուսափեն միջադեպերից: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով AFP –ին:
Հուղարկավորության արարողությունը անցել է ոստիկանության ուժեղացված հսկողության պայմաններում: Ներկա են եղել միայն ընտանիքի մի քանի անդամներ: Հաղորդվում է, որ մյուս եղբայրը՝ Շերիֆը, կհուղարկավորվի Փարիզից ոչ հեռու Ժենվիլյե քաղաքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2015/01/17/france-kuashi/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել