Artsakhpress.am-ը գրում է․
Ռուսական russian7.ru-ն ներկայացրել է աշխարհի 5 կորած քաղաքները՝ լեգենդար Տրոյայից և հայտնի Բաբելոնից մինչև մայաների Տիկալը:
Հնգյակը եզրափակում է հայկական Անի քաղաքը: Այն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, կառուցվել է հայերի կողմից,- նշում է հեղինակը:
«Իր ծաղկման գագաթնակետին Անին անվանել են հազար ու մի եկեղեցիների քաղաք: Այն եղել է համանուն թագավորության մայրաքաղաը: Դա մի մեծ ու բազմամարդ մայրաքաղաք էր՝ եզակի ճարտարապետությամբ: Մինչ 1064 թ.-ը՝ թուրքերի կողմից քաղաքի ավերումը, Անիի բնակչությունը հասել է մինչեւ մեկ միլիոնի: Քաղաքի ճակատագրի վերջակետը դրեց 1319 թ. երկրաշարժը: Մեր օրերում այս քաղաքի ավերակները համարվում են մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկը»,-գրում է russian7.ru-ի հոդվածագիրը:
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/10436/haykakan-anin-ashkharhi-5-korats-qaxaqneri-sharqum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել