Replik.am-ը գրում է․
ԱՄՆ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Մարկ Քիրքը ցանկանում են հասնել նախագծի ընդունմանը, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում Իրանի դեմ այն դեպքում, եթե միջուկային ծրագրի շուրջ միջազգային «վեցնյակի» բանակցությունները ձախողվեն: Նշենք, որ այդ բանակցությունները պետք է ավարտվեն 2015 թվականի հունիսի 30-ին:
Այսպիսով, Քիրք-Մենենդես նախագիծը կոչված է ստիպելու Իրանին զիջումների գնալ: Սակայն Օբամայի ադմինիտրացիան կարծում է, որ նմանատիպ օրինագծի ընդունումը բացասական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա և ավելի բարդ կդարձնի համաձայնության գալը: Նախագահը հայտարարել է, որ արգելափակելու է այդ օրինագիծը, եթե Կոնգրեսն ընդունի այն:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=52417
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել