Ladynews.am-ը գրում է․

Հետաքրքիր եզրահանգման են եկել գիտնականները վերջերս անցկացված հետազոտության արդյունքում արձանագրելով, որ ցրտի զգացողությունը մի մարդուց կարող է փոխանցվել մեկ ուրիշին, ինչպես ծիծաղն ու հորանջելը:

The Telegraph-ի հաղորդմամբ` փորձի ժամանակ 36 կամավորների տեսանյութեր են ցուցադրել, որոնցում դերասաններից մի մասը ձեռքերն իջեցրել են տաք, մյուսը` սառը, իսկ երրորդ խումբը՝ գոլ
ջրի մեջ:

Մասնակիցների վարքը եղել է այնպիսին, որ նրանց մոտ, ովքեր նայել են ջառը ջրով տեսանյութը, արձանագրվել է ձեռքերի ջերմաստիճանի նվազում ձախինը` 0,2, աջինը` 0,05 աստիճանով: Նրանց մոտ, ովքեր այլ տեսանյութեր էին դիտել, ոչ մի փոփոխություն չի գրանցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել