Armfootball.com-ը գրում է․

Մարտի 28-ին տեղի է ունենալու Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, Երեւանի «Արարատի» եւ ԽՍՀՄ հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստԽորեն Հովհաննիսյանիմեծարման հանդիպումը ԽՍՀՄ նախկին աստղերի եւ համաշխարհային նախկին աստղերի թիմերի միջեւ:

Այս մասին հայտնում է բուլղարկան ԶԼՄ-ներից trud.bg կայքը, որը նշում է, որ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրվել է նաեւ բուլղարկան ֆուտբոլի լեգենդ Խրիստո Ստոիչկովը:

  Բացի նրանից, հրավիրվել են նաեւ Լոտար Մատեուսը, Ֆրանկո Բարեզին, Անդրեյ Շեւչենկոն, Պաուլո Մալդինին, Տոտո Սկիլաչին, Ժան Մարի Պֆաֆը, Ռուդ Գուլիտը, Զբիգնեւ Բոնեկը, Լուիշ Ֆիգուն, Ֆաբիո Կաննավարոն, Ռինատ Դասաեւը, Իգոր Բելանովը, Լեոնիդ Բուրյակը, Ալեքսեյ Միխայլիչենկոն, Ալեքսանդր Չիվաձեն եւ այլ աստղեր: Աշխարհի հավաքականի մարզիչն է լինելու Միշել Իդալգոն, իսկ ԽՍՀՄ հավաքականը ղեկավարելու է Անատոլի Բիշովեցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել