Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ հարցաքննվել են զոհված ընտանիքի հարազատներ, հարեւաններ, բազմաթիվ զինվորականներ:
Նա նշեց, որ ռազմաբազայի զինծառայողներից վերցվել են արյան, մեզի, մազի փորձանմուշներ ու ներկայացվել փորձաքննության:
Այս գործի շրջանակներում իրավական օգնություն ցուցաբերելու համար միջազգային քննչական հանձնարարություն Ռուսաստան ուղարկելու մասին հունվարի 15-ին քննչական խմբի ղեկավարը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ քննչական հանձնարարությունը Հայաստանի դատախազությունն արդեն ուղարկել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



