
6 Քրիստոնեական տուրիզմ: Քրիստոնեական տուրիզմը, որպես այդպիսին, տուրիզմի տեսակ չէ, այլ կրոնական տուրիզմի ենթաճյուղ։ Ինչպես կարելի է հեշտությամբ կռահել, սա վերաբերում է այցելությանը քրիստոնեական այնպիսի վայրեր, ինչպիսիք են Վատիկանի Սբ. Պետրոսի եկեղեցին, Երուսաղեմը և այլն։
5 Էկոտուրիզմ: Էկոտուրիզմը սահմանվում է որպես բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների՝ ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։
4 Խոհանոցային տուրիզմ: Շատ մարդիկ հնարավոր է չտարբերեն խոհանոցային տուրիզմը սովորական տուրիզմից, որովհետև յուրաքանչյուր զբոսաշրջիկ, նոր վայրում հայտնվելով, անկասկած, փորձում է տեղական խոհանոցի ուտեստները։ Սակայն ինչպես պարզվում է, կան մարդիկ, որ տարբեր երկրներ են այցելում բացառապես տեղի խոհանոցի և ուտելու հետ կապված մյուս մանրուքների համար։ Ավելին, խոհանոցային տուրիզմի դեպքում ամեն օր դրսում ընթրելը հավասարազոր է սովորական տուրիզմի ժամանակ կոկտեյլներ փորձելուն ու երեկույթների գնալուն։
3 Տիեզերական տուրիզմ: Տիեզերական տուրիզմը վերաբերում է դեպի տիեզերք ճամփորդությանը՝ գործնական կամ ժամանցի համար, որից, ցավոք, կարող են օգտվել միայն չափազանց հարուստ մարդիկ։
2 Վիրտուալ տուրիզմ: Ինչպես արդեն անվանումից հասկանալի է, խոսքը վերաբերում է տեսանյութերի ու լուսանկարների միջոցով աշխարհի ամենահետաքրքիր ու գեղեցիկ վայրերին հետևելուն։
1 Թոլքինյան տուրիզմ: Թոլքինյան տուրիզմը վերջին մի քանի տարիներին մեծ տարածում է գտել «Մատանիների տիրակալը» գրքերի ու ֆիլմերի շնորհիվ։ Այն այնքան է ընդլայնվել, որ բավականաչափ տեղեր է առաջարկում, որոնք կբավարարեն Թոլքինի յուրաքանչյուր երկրպագուի։ Այս ցանկում Նոր Զելանդիան ամենից շատ այցելվող վայրն է։ Հենց այստեղ են նկարահանվել ֆիլմի հիմնական տեսարանները։ Նկարահանումների համար այստեղ նույնիսկ Հոբիթոն անունով մի ամբողջ գյուղ է ստեղվել Մատամատայի մոտ։