2015 թվականը պատմական տարի է. Եվրատեսիլի մեր երգը ցանկալի է չլինի ուրախ կամ պարային. Արամ MP3Life.panorama.am-ը գրում է․

Փետրվար ամսին պարզ կդառնա, թե ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ-2015-ին: Life.panorama.am-ը զրուցեց նախորդ տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող հումորիստ-երգիչ Արամ MP 3-ի հետ՝ իմանալու նրա սուբյեկտիվ կարծիքը Եվրատեսիլ-2015-ի հայ մասնակցի և երգի ընտրության վերաբերյալ. Ի՞նչ ոճի, թեմայի մեջ պետք է հանդես գա հայկական պատվիրակությունը: «Ճիշտն ասած, քանի որ 2015 թվականը մեզ համար բավականին լուրջ պատմական տարի է, անդրադարձը մեր երկրին շատ է լինելու, մեր ընտրած երգն ու երաժշտությունն էլ պետք է որոշ չափով լուրջ լինի: Թեև, բոլորս էլ գիտենք, որ այս մրցույթի ձևաչափը լրջություն չի պահանջում: Հավանաբար, «երկու քարի»  արանքում չհայտվելու համար պետք է անել այն, ինչը ժողովրդի սրտով է: Իսկ, ըստ իս, մեր ժողովրդի սրտով կլինի ոչ այնքան  «ջրիկ» երգը: Նկատի ունեմ, որ մեր երգը ցանկալի է լինի ոչ այնքան ուրախ կամ պարային երգ: Վստահ եմ, որ ընտրությունը ճիշտ կանեն»,-հույս հայտնեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել