Tert.am-ը գրում է․

Դոլարը Ռուսաստանում շրջանառությունից հանելու մասին նախագիծը իր դեմ կիրառվող սանկցիաների դեմ հակադարձ սանկցիա է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ նշելով, որ ներկայումս ԱՄՆ դոլարը ռուսական շուկայում մեծ դեր ունի, ինչի պատճառով էլ փորձում են դոլարի դիրքերը թուլացնել և շրջանառության մեջ նվազագույնի հասցնել դոլարի դերը:

«Դոլարը վայրիվերումների է ենթարկվում և ամբողջ համաշխարհային տնտեսության մեջ ցանկացած պահի տպվող յուրաքանչյուր միավոր դոլարն աղքատացնում է բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դոլարային խնայողություններ: Մյուսը կողմից՝ դոլարը որպես համաշխարհային արժույթ է օգտագործվում և աշխարհի շատ երկրների կենտրոնական բանկերը իրենց պահուստները ձևավորում են դոլարով: Դոլարը վերածվել է այնպիսի արժույթի, որով, օրինակ, արտահայտում է նավթի գները և ցանկացած երկրում նավթի գինը հաշվարկվում է դոլարի փոխարժեքին համապատասխան: Սրանից ելնելով ես միշտ ասում եմ՝ ԱՄՆ-ն ոչ միայն ԱՄՆ է իր տարածքով, այլ նաև այն բոլոր երկրների տարածքով, որոնք իրենց ՀՆԱ-ի որոշակի տոկոսի չափով ունեն դոլար՝ մարդկանց ձեռքին եղած դոլարային խնայողությունների ու երկրի պահուստների տեսքով»,- ասաց նա:

Վիլեն Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանն ունի 400 մլրդ դոլարի հասնող կայունացման ֆոնդեր, ինչը նշանակում է՝ կախվածություն  դոլարից: Ըստ նրա՝ ՌԴ-ում սեփական արժույթը փորձելու են առաջնային դասել: «Կախվածությունը վերացնելու համար հիմա փորձում են դոլարը վերածել ոսկու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել