1in.am-ը գրում է․
Նիգերում նոր անկարգություններ են բռնկվել ընդդեմ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի, որը հրապարակել է Մուհամմեդի ծաղրանկարները:
Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, այսօր մոտ 1000 երիտասարդ է հավաքվել Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մզկիթի մոտ ու քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, այրել անվադողեր: Արդյունքում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:
Նախօրեին Զինդեր քաղաքում ծագած անկարգությունների պատճառով նվազագույնը 4 մարդ զոհվել է, 45-ից ոչ պակասը ստացել են վնասվածքներ:
Բացի Նիգերից՝ երեկ ցույցեր են կազմակերպվել նաև Աֆրիկայի այլ երկրներում, այդ թվում՝ Ալժիրում, Մալիում, Սենեգալում ու Մավրիտանիայում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1526384.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել