1in.am-ը գրում է․
Շատ աստղեր համոզված են, որ ընտրելը պարտադիր չէ, և կարելի է երջանիկ լինել թե́ մեկի, թե́ մյուսի հետ: Ավելին, նրանք իրենց կողմնորոշումը գաղտնի չեն պահում: Նրանցից ոմանց հաջողվել է ավանդական ընտանիք ստեղծել, ոմանք էլ մինչ օրս փնտրտուքի մեջ են: Սակայն բոլորն էլ հպարտ են նրանով, թե ինչպիսին են իրենք, գրում է Elle.ru-ն:
1. Անջելինա Ջոլի
Այսօր Անջելինա Ջոլին բազմազավակ մայր է և Բրեդ Փիթի հավատարիմ կինը: Սակայն դերասանուհին և ռեժիսորը հացազրույցներից մեկում խոստովանել է. «Անցյալում ես կանանց հետ հարաբերություններ եմ ունեցել: Ես համոզված եմ, որ եթե դու սիրահարված ես քո սեռի ներկայացուցչի, ապա գիտես, թե ինչպես այդ հարաբերությունները վառ և հագեցած դարձնես… Եվ առաջին հերթին՝ սեքսուալ կողմը»:
2. Էմբեր Հերդ
«Եթե դուք որևէ բան հերքում եք կամ փորձում եք թաքցնել հասարակությունից, ապա սխալ եք վարվում»,- պնդում է Էմբեր Հերդը: Նախքան Ջոնի Դեպի հետ հանդիպելը դերասանուհին կանանց հետ հարաբերություններ է ունեցել, և նրա ամենահայտնի սիրավեպը լուսանկարիչ Թասիա վան Ռիի հետ էր:
3. Մադոննա
1988 թ. Շոն Փենից բաժանվելուց հետո երգչուհին կրքոտ սիրավեպ է ունեցել երգիծաբան Սանդրա Բերնհարդի հետ: Երկրպագուները մինչ այժմ էլ կասկածում են՝ արդյոք դրանք իրակա՞ն հարաբերություններ են եղել, թե՞ ուշադրություն գրավելու հերթական միջոց:
4. Կարա Դելևին
Սուպերմոդելն ու դերասանուհին երբեք չի մեկնաբանել իր սեքսուալ նախընտրությունները, սակայն փաստերն ինքնին խոսում են: Անցած գարնանը Կարան կարճատև սիրավեպ է ունեցել Միշել Ռոդրիգեսի հետ: Աղջիկները չեն ամաչել իրենց զգացմունքներն արտահայտել հասարակության առջև: Սակայն ամռան սկզբին զույգը բաժանվել է:
5. Մել Բի
Վերջին հարցազրույցներից մեկում Spice Girls փոփ-խմբի անդամը պատմել է, որ կնոջ հետ հարաբերությունների փորձ ունի: «Մենք չորս տարի միասին էինք: Սակայն հիմա ես երջանիկ եմ տղամարդու հետ ամուսնությունում»,- պատմել է նա:
6. Դևիդ Բոուի
«Ես բիսեքսուալ եմ: Ավելին, դա շատ է օգնել իմ կարիերայում: Իմ կողմնորոշումը լավագույնն է, որ կարող էր ինձ պատահել»,- հայտարարել է նա: Ռոքերը կատակել է, որ իր առաջին կնոջ հետ ծանոթացել է այն ժամանակ, երբ նրանք քնել են միևնույն տղամարդու հետ: Այժմ Բոուին ամուսնացած է նախկին մոդել Իմանի հետ, և զույգը պատրաստվում է նշել ամուսնության 23-րդ տարին:
7. Միշել Ռոդրիգես
Ի տարբերություն իր նախկին սիրելիի, Միշելը բազմիցս հայտարարել է իր կողմնորոշման մասին. «Ես երբեք կարմիր գորգերին իմ երկրորդ կեսի հետ չեմ հայտնվել, և մարդիկ սկսել են գուշակել, թե ինչ է կատարվում իմ անձնական կյանքհում: Պատասխանում եմ. այն կա: Ես քնում եմ թե́ կանանց և թե́ տղամարդկանց հետ»:
8. Աննա Պակուին
Սթիվեն Մոյերի կինն ու նրա երեխաների մայրը խոստովանել է. «Ես պատկանում են նրանց թվին, ովքեր իրենց բիսեքսուալ են համարում: Դա նորմալ է և այլասերվածություն չի համարվում»:
9. Ֆերգի
Black Eyed Peas խմբի մենակատարը նույնպես իրեն բիսեքսուալ է համարում. «Ես դա բիսեքսուալություն կանվանեի կամ ուղղակի բաց և ազատ դիրքորոշում: Ինչպես ձեզ դուր կգա»: Ճիշտ է, Ֆերգին վերջ ի վերջո ավանդական ընտանիք է կազմել: Ջոշ Դյումելն ու նա որդի ունեն:
10. Սինտիա Նիքսոն
Դերասանուհին երկու անգամ ամուսնացած է եղել: Առաջին անգամ նա ամուսնացել է տղամարդու հետ: Իսկ այժմ երջանիկ ապրում է կնոջ հետ: Սինտիան իրեն բիսեքսուալ է համարում: «Ոչ ոք բիսեքսուալներին չի սիրում, նրանցից անընդհատ խուսափում են: Չգիտես ինչու, մեզ չեն հարգում»,- ասում է նա:
11. Դրյու Բերիմոր
«Գրավո՞ւմ են ինձ կանայք, թե՞ ոչ: Անկասկած: Ես միշտ էլ գիտեի, որ բիսեքսուալ եմ»,- խոստովանել է Դրյուն: Ճիշտ է, նրա հարաբերություններից ոչ մեկը լուրջ չի եղել: Դերասանուհին երեք անգամ ամուսնացած է եղել և միշտ էլ տղամարդու հետ:
12. Լինդսի Լոհան
Այսօր դերասանուհին պնդում է, որ այլևս կանանցով չի հետաքրքրվում, սակայն չի թաքցնում, որ 2008 թ. սիրահարված է եղել դի-ջեյ Սամանտա Ռոսոնին: Նա խոստովանում է, որ Ռոնսոնի հետ հարաբերությունները, որոնք երկու տարի են տևել, նրա համար «ամենատևական և լուրջ հարաբերություններն են եղել»:
13. Ջիլիան Անդերսոն
Ասում են, Ջիլիան Անդերսոնն արդեն երկար տարիներ հանդիպում է Դևիդ Դուխովնիի հետ, սակայն դերասանուհին հաժարվում է խոսել այդ մասին՝ ի տարբերություն կանանց հետ հարաբերությունների. «Երբ ես ավագ դպրոցում էի սովորում, համադասարանցուս հետ սիրավեպ ունեի… Կարծում եմ, ես արդեն բավական հասուն եմ դրա մասին խոսելու համար»:
14. Մառլոն Բրանդո
Հոլիվուդյան սեքս-խորհրդանիշը հայտնի է էկզոտիկ արտաքինով կանանց, ինչպես նաև տղամարդկանց հետ հարաբերություններով: «Ինչպես և տղամարդկանց մեծամասնությունը, ես նույնպես հոմոսեքսուալ փորձ եմ ունեցել և չեմ ամաչում դրա համար: Ես երբեք նշանակություն չեմ տալիս նրան, թե ինչ են խոսում ուրիշները»: