Lurer.com-ը գրում է․
Ռուսաստանում արձանագրվել է 40 դեպք՝ Էբոլա համաճարակի կասկածանքով, սակայն նրանցից ոչ մեկը չի հաստատվել: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովային:
Նրա խոսքով՝ հետազոտության բոլոր արդյունքները բացասական են եղել: Իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ, ըստ ԱՀԿ-ի՝ Էբոլա համաճարակի զոհերի թիվը հասել է 8429-ի: Նշվում է, որ վիրուսի տարածումը դանդաղել է:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=169889&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել