Slaq.am-ը գրում է․
Քիմ Քարդաշյանի մահացած հայրը կհպարտանար իր ընտանիքի առաջիկա այցով Հայաստան: Այդ մասին գրում է Page Six-ը:
«Մեր հայրն այնքան կպարտ կլիներ», - ապրիլին սպասվելիք այցի մասին Page Six-ին հայտնել է Քիմը: Նրանց այցը համընկնում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ: «Մեր ամբողջ ընտանիքն այնքան հուզված է», - ասել է Քիմը:
34-ամյա ռեալիթի TV աստղն իր հետ Հայաստան է բերելու դստերը` Նորթ Ուեսթին, սակայն դեռևս պարզ չէ` արդյոք նրանց կմիանա Քիմի ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը:
Քիմի այցն համընկնում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանության հիշատակի օրվա հետ, սակայն նրա ներկայացուցիչը պնդում է, որ դա կապ չունի Ցեղասպանության 100-ամյակի հետ:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի ամերիկյան կոմիտեի ներկայացուցիչ Ֆիլ Ուալոտսկին, սակայն, հայտնել է Page Six-ին, որ Քիմի այցն «իմաստ ունի»:
2012-ին Քիմը նույնիսկ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ:



