Life.panorma.am-ը գրում է․

Միմյանց հետ կիսելու ոչինչ չունենք. Մերի Մակարյանը` իր և Միհրան Ծառուկյանի հարաբերությունների մասին

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Մերի Մակարյանն է, ով հանրությանն առավել հայտնի է «Արմենիա» հեռուսատաընկերությամբ հեռարձակված եթերներից:

-Մերի, կարծեք թե, հիմա գերզբաղված շրջանում եք:

-Այո, ինձ մոտ այժմ բուռն աշխատանքային վիճակ է: Գովազդներ եմ կարդում, աշխատում եմ ակումբներից մեկում, նաև վարում եմ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարը ATV հեռուստաընկերության եթերում: Ունեմ նաև նոր առաջարկ, որի մասին բարձրաձայնել դեռ չեմ ցանկանում:

-Առաջարկն առնչվում է սերիալում  կամ ֆիլմում նկարահանվելո՞ւն:

-Այո:

-Ձեր հաղորդման միջոցով կարծեք թե կարողանում եք «մերկացնել» մեր հայտնիներին:

-Այո, մենք համագործակցում ենք 5 էքստրասենսներիի հետ, ովքեր «գաղտնազերծում» են մեր հյուրերի կյանքի մութ ու լուսավոր կողմերը:

-Ինքներդ հավատո՞ւմ եք էքստրասենսներին:

-Ճիշտն ասած՝ այո: Հավատում եմ, որ նման գիտություն գոյություն ունի:

-Պատահե՞լ է, որ հաղորդման ընթացքում գաղտնիքներ բացահայտելուց հետո խնդիրներ առաջանան հյուրերի հետ:

-Ոչ, նման դեպքեր չեն եղել: Պատահում է, որ իրենք էլ են զարմացած լինում բացահայտումից: Բայց, մեծ աղմուկներ երբեք չեն եղել:

-Չե՞ք ցանկանում Ձեր հաղորդման հյուրը լինել:

-Ցանկանում եմ, իհարկե: Նման միտք ունեցել եմ, բայց դեռ չեմ իրականացրել:

-Լինո՞ւմ են բացահայտումներ, որոնք եթեր չեն տրվում:

-Ոչ, նկարահանված ամեն կադր եթեր է գնում: Դա նախապես համաձայնեցված, ստորագրված է հյուրերի կողմից: Նրանք գիտեն, որ ոչինչ չի կրճատվելու կամ թաքցվելու: Չգիտեմ, էներգիայից է, թե մեկ այլ բանից, բայց զգացել եմ, որ մեր հյուրերն այս հաղորդման ընթացքում շատ անկեղծ են լինում: Երբեմն, իրենք էլ իրենց անկեղծությունից զարմանում են: Ես էլ իրենց հետ…

-Մերի, Ձեզ ստեղծագործական տարբեր ոլորտներում ենք հանդիպում: Իրականում ո՞րն է Ձեր մասնագիտությունը:

-Առաջին մասնագիտությամբ վոկալիստ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ բանասեր:

-Երգչուհի դառնալու ցանկություն չե՞ք ունեցել:

-Ոչ, պարզապես գոհ եմ, որ մշակված ձայն ունեմ: Գտնում եմ, եթե ձայնը եթերից հնչում է, ապա պետք է լինի մշակված, կոկիկ ու գեղեցիկ: Հատկապես, երբ մարդուն չես տեսնում, այլ միայն ձայնն ես լսում: Ինչ վերաբերում է երգչուհուն, երբեմն աշխատավայրում առիթ ունենում եմ երգելու, բայց պրոֆեսիոնալ երգարվեստով զբաղվել չեմ ցանկանում ու չեմ կարող: Զարմացնելու ոչինչ չունեմ, որպես երգչուհի՝ ասելիք չունեմ:

-Ձեր սերիալային կարիերան սկսվեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից: Դժվար չէ՞ր:

-Այդ ժամանակ որպես հաղորդավար էի ընդունվել Արմենիա հեռուստաընկերություն: Իսկապես, շատ դժվարությամբ եմ սկսել: Չէի ցանկանում նկարահանվել որևէ սերիալում, քանի որ չէի հավատում, որ ինձ մոտ կստացվի: Բայց համոզեցին ու համաձայնեցի, որի համար չեմ զղջում:

- Եթե բացասական կերպարին իսկապես «ատում» է հեռուստադիտողը, նշանակում է՝ դերը հաջողված է: Կարծում եմ, շատերը կփաստեն, որ Ձեր դերասանական առաջին փորձը վատ չէր: Հատկապես, որ խաղում էիք բավական լուրջ դերասանների կողքին:

-Նախ, ես շատ ուրախ եմ, որ միանգամից նման դերասանների կողքին եմ հայտնվել, դերասանական առաջին փորձս եղավ Արմենիա TV-ում և այդ թիմում, որն ինձ շատ օգնեց: Սկզբից ինքս իմ խաղը չէի հավանում, անընդհատ թվում էր, որ շատ վատ եմ խաղում, ոչինչ չեմ կարող անել: Շատ զրուցեցի սցենարիստի՝ Դիանա Գրիգորյանի հետ, ով օգնեց ճիշտ հասկանալ կերպարիս իմաստը: Նա ինձ խորհուրդներով շատ է օգնել: Ընդհանրապես, սցենարիստն այն մարդն է, ով կարող է դերասանին միանգամից բարձունքների հասցնել, նաև՝ միանգամից ցած գլորել… Կարծում եմ, ինձ հաջողվեց հասկանալ իմ կերպարի ասելիքը: Եվ իմ երկրպագուները, և նրանք, ովքեր ատում էին կերպարիս, ինձ շատ էին օգնում: Միայն այն ժամանակ էի նեղսրտում, երբ մարդիկ իմ մասին կարծիքներ էին ասում՝ հիմք վերցնելով ֆիլմը: Իրականն ու անիրականը խառնում էին իրար: Թեև, հետո հասկացա, որ իմ տված էմոցիան այնքան ուժեղ է, որ իրենք ինձանից կարող են զզվել, ատել ինձ: Խղճալ այն մարդում, ում ես «նեղացնում» եմ ֆիլմում: Ուրախ եմ, որ կարողացել եմ նման զգացողություններ արթնացնել, թեկուզև՝ բացասական: Իհարկե, դժվար է խաղալը, առավել դժվար՝ հետո այդ ամենը «մարսելը»: Չէ՞ որ մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ կերպարն ու դերասանը նույնացվում են: Չես կարող բոլորի հետ շփվել ու ապացուցել, որ այդպիսին չես:

-Փաստորեն, «հետո»-ն ավելի դժվար է, քան «ընթացքը»:

-Այո, արձագանքներն առավել բուռն են լինում: Առիթների, միջոցառումների ժամանակ տարբեր տրամադրվածության մարդկանց էի հանդիպում: Եղել են բացասական խոսքեր իմ հասցեին, «վախեցել» են ինձանից: Չեն եկել այն վայրերը, այն միջոցառումներին, որտեղ ես եմ ներկա եղել… Ամեն դեպքում, լավն ավելի շատ էր, քան վատը: Ես սիրով եմ հիշում այդ տարիները…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել