1in.am-ը գրում է․

xw_1036047

«Չինական նավերը կրակ են բացել ամերիկյան USS George Washington ատոմային ավիակրի ուղղությամբ և վնասել են այն»,- այս մասին հաղորդվում է The New York Post թերթի Twitter-ում: Ավելի ուշ հաղորդագրությունը ջնջվել է: Պարզվել է՝ անհայտ ցանցահենները կոտրել են կայքը, հայտնում է INTERFAX-ը:

Հաղորդվում է, որ ցանցահենային խումբը բացի The New York Post-ի Twitter-ից՝ գրոհել է նաև United Press International գործակալության կայքը:

Թերթի երկրորդ «լուրը» վերաբերել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կողմից արտակարգ նիստ անցկացնելուն, որի արդյունքներով՝ ամերիկյան բանկային կարգավորողն իբր ծրագրել է հայտարարել բացասական տոկոսադրույք ներդնելու մասին: Դա ևս շտապ ջնջվել է:

UPI-ի Twitter-ում ցանցահենները բացի այդ երկու լուրերից՝ նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի «հայտարարությունն» են հրապարակել Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու մասին:

Ամերիկյան ԶԼՄ-ների վրա կիբերհարձակումներն անմիջապես հաջորդել են նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել են կիբերտիրույթում անվտանգության հարցերով համատեղ խումբ ստեղծելու որոշման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել