Երեկ հայազգի մերկապարուհի Վարդան իր Instagram-ում իր կատվի լուսանկարն էր հրապարակել, և այն, ինչ արեցին լուսանկարի մեկնաբանություններում մեր անինքնասեր հայերը, դուրս էր բոլոր սահմաններից: Վարդա, օ մեծն Վարդա, ինչո՞ւ չես արձագանքում Գյումրիի դեպքերին: Վարդան էլ սկսեց հետաքրքրվել, թե ինչ է պատահել Գյումրիում, մինչ մի ուրիշ անինքնասերների խումբ տվայտանքների մեջ ընկավ, թե vata, vor chgites, բա ո՞նց չգիտես, վայ, աշխարհի վերջը եկավ.....

Դե իսկ այսօր էլ, ինչպես «իսկական հայ», Վարդան ցավակցեց հայերին և իր վիշտը հայտնեց: Բոլորն ուրախացան, երջանկացան, սիրտները թեթևացավ, միայն դա էր պակասում, որ մեր վերքն ամոքվեր...

Ինչքա՞ն կարելի է չհարգել սեփական ազգին ու ամեն հնարավոր միջոցներով գետնից էլ ցածր մակարդակի իջեցնել կարևոր հարցերը....

Հայեր, մի քիչ, գյումրեցիների ասած, ԹԱՍԻԲ ունեցեք էլի, ամոթ է: Ո՞վ է Վարդան, որ Գյումրիի դեպքերի վերաբերյալ նրա կարծիքն այդքան կարևոր էր: Ուշքի եկեք վերջապես, սա այն հարցը չի, որ Վարդայի կատվի նկարի քոմենթներում պիտի բարձրացնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել