Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական տարածքում՝ նախկին «Էրեբունի» շուկայի տարածքում, փլուզում է տեղի ունեցել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Էրեբունու բաժնի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում են նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները: Այս պահին նշված տարածքում ծառայություն են կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայութան գնդի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր մեծ դժվարությամբ հետաքրքրասեր քաղաքացիներին հեռացնում են այդ տարածքից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել