Մեր միջամատությունից հետո Սերյոժա Ավետիսյանի վիճակը չի վատացել. Նիկոլայ ԴալլաքյանPanorama.am-ը գրում է․

6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

«Մեր միջամատությունից հետո երեխայի վիճակը չի վատացել: Եթե վիրահատությունից հետո, առաջին օրը վիճակը չի վատացել և կայուն է, ապա դա պետք է լավ ընդունել».- ասաց Ն.Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին փոքրիկ Սերյոժային վիրահատել են, այն տևել է 20 րոպե: Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վիրահատության ընթացքում կատարվել է կողմնային փորոքների արտաքին դրենավորում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել