Քվանտային մեխանիկան գիտության կարևորագույն բաժիններից մեկն է, որը թույլ է տվել գիտնականներին երևույթները բացատրել ատոմային ու ենթաատոմային մասնիկների մակարդակում։ Որքան ավելի է զարգանում քվանտային տեսությունը, այնքան ավելի «առեղծվածներ» է այն առաջ բերում, այդ է պատճառը, որ Էնշտեյնը նշել է, թե որքան զարգանում են քվանտային տեսության հաջողությունները, այնքան այն անիմաստ է թվում։ Զարմանալի չէ, որ քվանտային մեխանիկան այսքան մեծ ազդեցություն է թողել իրականության մասին ունեցած մեր պատկերացումների վրա։ 

 5  Լույսն առարկա է, որը կարող է ներծծվել ու կազմալուծվել


Քվանտային դաշտի տեսության ու հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումների համաձայն՝ Սև խոռոչը մի տարածք է տիեզերական ժամանակի մեջ, որից գրավիտացիան կանխում է ամեն ինչի, այդ թվում լույսի՝ դրա միջից դուրս գալ։ Խոռոչը սև է, որովհետև այն կարող է լույսն ամբողջությամբ կլանել իր մեջ։ Գոյություն ունի նույնիսկ մաթեմատիկական հաշվարկների միջոցով սահմանված տարածք, որը ցույց է տալիս «կետը, որից հնարավոր չէ վերադառնալ»։ Ընդհանուր պատկերացում կա այն մասին, որ հսկայական սև խոռոչ կա շատ գալակտիկաների կենտրոնում։

 4  Լույսը կարող է կառավարվել ու կենտրոնացվել տարբեր գործառույթներում օգտագործվելու նպատակով


Լազերի նորարարական հայտնագործումը հնարավոր է դարձել հենց քվանտային մեխանիկայի շնորհիվ, որը ժամանակին ենթադրվում էր, թե ոչ մի պրակտիկ գործածություն չունի։ Ինչևէ, նորարարությունն ու զարգացումը հնարավորություն տվեցին քվանտի որոշակի քանակություն արտազատել, որը օգտագործվել է CD նվագարկիչներից մինչև հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման մեջ։

 3  Հնարավոր է, որ տիեզերքը հոլոգրամ է


Քվանտային մեխանիկան աշխարհը նկարագրում է որպես եռաչափ տիեզերք, որն իրենից պարզապես հոլոգրամ է ներկայացնում։ Գերմանական-բրիտանական աստղադիտարանի զեկույցների համաձայն՝ իրենց հաջողվել է տիեզերական ժամանակի մեջ փոքր ծփանք նկատել, որը հնարավոր է՝ քվանտային պիքսելիզացիայի նշան է։

 2  Այն ամենն, ինչ մենք գիտենք, գոյություն ունի տեսության մեջ


Այս տեսությունը, որն այլ կերպ «Վերջնական տեսություն» է կոչվում, համաձայնեցնում է քվանտային դաշտի տեսությունն ու հարաբերականության ընդհանուր տեսությունը և բացատրում բոլոր հայտնի ֆիզիկական տեսություններն ու կանխատեսում սկզբունքների հիման վրա կատարված յուրաքանչյուր փորձարկման արդյունք։ Այնուամենայնիվ, քվանտային մեխանիկայի ու հարաբերականության ընդհանուր տեսության ամբողջական միավորումը դեռևս չլուծված խնդիր է։

 1  Մարդիկ կարող են առաջ ու ետ ճամփորդել ժամանակի մեջ


Քվանտային մեխանիկայի մասնագետները գիտափորձեր են անցկացրել՝ փորձելով ուսումնասիրել մեր աշխարհից զուգահեռ աշխարհ և ժամանակի մեջ ճամփորդելու հավանականությունը։ 2010թ-ին անցկացրած գիտափորձի ժամանակ գիտնականներին հաջողվել է ցույց տալ, թե ինչպես է մետաղի առանձնացված մասնիկը միաժամանակ կարողացել շարժվել ու անշարժ մնալ։ Սա տեղի է ունեցել շարունակական ժամանակահատվածում քվանտային մասնիկների առաջ ու հետ շարժվելու կարողության շնորհիվ. կարողություն, որը կարող է ապագայում հննարավորություն ստեղծել ժամանակի մեջ ճամփորդություն իրականացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել