Հայաստանում էնքան ամեն մարդ չի կատարել իր պարտականությունները, որ սեփական պարտականությունների պատշաճ մակարդակով կատարումը համարվում է PR լինել: Երեկ չէ առաջին օրը, երբ Գյումրիում ցույց էր տեղի ունենում, ժողովրդի կողքին էին Շիրակի թեմի առաջնորդն ու պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Արդեն եսիմ որերորդ մարդն ա գրում, որ վերոնշյալ անձինք ուղղակի PR էին լինում: «Պատգամավոր» բառը նշանակում է հասցնել ժողովրդի խոսքը, պատգամը համապատասխան մարմիններին ու հակառակը: Մարտուն Գրիգորյանը ճիշտ պահին գտնվում էր ճիշտ վայրում ու կատարում ի պաշտոնե իր վրա դրած պարտականությունը, Միքայել Սրբազանը նույնպես գտնվում էր իր ղեկավարած թեմի կողքին ու որպես հայ քրիստոնյա ու հոգևոր հովիվ՝ կատարում էր իր պարտականությունն ու իր ներկայությամբ ու աղոթքով հանդուրժողականության կոչ էր անում ու ստեղծում էդ հանդուրժողականության մթնոլորտը, որպեսզի իր արդար բողոքի ձայնը բարձրացնող տաքացած ժողովրդի ու նույն հայ քրիստոնյա ուժայինների միջև բախում տեղի չունենա: Բնականաբար, մարդիկ եթե կատարում են իրենց պարտականությունները ճիշտ, կամա թե ակամա PR են լինում, ու դա վատ չի, երբ PR ես լինում ճիշտ արարքիդ համար` առանց վնասելու ոչ ոքի ու մի բան էլ օգտակար լինելով: Մտածելակերպի խնդիր կա էստեղ, ավելի շուտ մտածելակերպի փոփոխության: Ճիշտ շեշտադրումներով կատարված PR-ը վատ բան չի: Վերոնշյալ երկու անձանց աշխատաոճին առանձնապես ծանոթ չեմ եղել մինչև հիմա, բայց կապ չունի, եթե մարդիկ իրենց գործն են անում, պետք չի չափից ավել բան տեսնել նրանց արարքների մեջ՝ թե վատ և թե լավ առումով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/890746937631805?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել